Այս ճամփորդության նկարները "թթու" էի դրել, "նեղ" օրվա համար:: )
Այս տարի անհամեմատ քիչ ենք ճամփորդել:
...Դեռ շատ տեղեր կան, որ չենք գնացել, չմտածեք, թե` էլ ուր ասես չեք գնացել, :):
Նկարները 2012 թ.:
Տաթևիկն ուներ մի մեծ ցանկություն` տեսնել Տաթևը:
Մի աներևակայելի հրճվանք էր ապրում պստիկը: Ասում էր, սա իմ տունն է:
Դե, գնանք Տաթև, այնտեղ Տաթևիկի տունն է:
Արաքսն իր մտքերով...
Տաթևիկը զննում է, ուսումնասիրում, քար, նախշ ... ամեն ինչ:
Տաթևիկը թուղթը ձեռքին, մատիտով, այս տեսարաններն էր փորձում նկարել:
Ինչ լավ տուն ունեմ ես...
Զարմանք:
Ա'յ, այդպես կզարմանաք, երբ տեսնեք քույրիկիս տունը:
Այդ օրն Արաքսն ասաց, իմ տունն էլ Արաքս գետն է... :)
Ձեթի հերթ...
Ամուր տուն է:
Սյունյաց հեքիաթային տեսարաններ:
Զանգեզուր:
Գորիս:
Փոքրիկ հայուհիներ:
Այս հրաշքը չկարողացանք մոտիկից տեսնել: Երեխաները հոգնած էին...
Ասում են, այս տարի ճոպանուղու մուտքի տոմսի համար հերթ չի եղել: "Լեվի" տոմսեր էլ չեն վաճառել: