Իմ սիրտը լեռներում է,
կամ լեռներից լավ` լեռներն են J
…Այնտեղ ես հասնում երազածին, քեզ վեր է հանում հավերժ կանացին:
J “Ֆաուստը” ավարտին
հասցնելու համար Գյոթեն մի 50 տարի ապրել ու ճամփորդել է, լեզուներ ու գիտություններ
ուսումնասիրել, միգուցե նաև սարեր բարձրացել և եկել նման եզրակացության: Մարդուն մի
բան վեր է հանում: Երազանքը... Մեզ դա վեր հանեց… Արարատը… գերում է… Գերում է միշտ:
Բոլորն են ուզում այն տեսնել, բարձրանալ: Նրա հրաշափառ տեսքը գերում է Հայկական լեռնաշխարհի
տարբեր բարձունքերից ու հովիտներից:
Մեր այս պատմությունը ունի իր նախապատմությունը: Տարիներ առաջ Մարտունուց Սելիմի ճամփան էինք բռնել, երբ մի կետից երևաց Արարատը: Ու չքվեց: Այնքան վիճեցի, թե` Մասիսն էր, թե ոչ: Ինձ պնդում էին, որ դա Մասիսը լինել չէր կարող: Բայց ես տեսել էի… անցան տարիներ J… Սելիմով անցնելուց Արարատը չտեսանք, բայց ահա Արմաղան խառնարանով լեռը աչքի էր ընկնում: Որոշեցինք գնալ այնտեղ:
Մեր լեռների զմրուխտը` Սևանը, աշնան օրերին ներկայանում է մի այլ հմայքով: Մեղմ է: Գունառատ: Գույների այդչափ արագ փոփոխությունների երբևէ չէինք հանդիպել:
Բնության այդ սլայդ շոուն անընդհատ փոփոխվում էր: Րոպեների ընթացքում նույն տեսարանը մի քանի գունային երանգներ էր ստանում: Սարյանի հեքիաթային գույները հորինած չեն: Դրանք կարելի է տեսնել լեռներում, օրվա տարբեր ժամերի, իսկ աշնանը` Սևանում, Արմաղանի փեշերից ամեն րոպեն մեկ: Կարմիր, դեղին, ոսկեգույն, նարինջ, մանուշակագույն... կապույտներ անեզր: Սևանի կապույտը, լեռան կապույտը, երկնքի կապույտը` հոգու հմայքի արտացոլանք:
Մեքենան դանդաղ մոտենում է այս հսկային: Հավատդ չի էլ գալիս, որ մինչև գագաթ մեքենայի ճամփա կա:
Ահա այս բարձունքից Սևանը լրիվ այլ հմայքով ներկայացավ: Անվրձին այս կտավը տեսնես ո? վ է պատկերել..:)
Մեքենան ներքևում թողեցինք, որ այս պստիկն էլ զգա գույների հեքիաթային հմայքը:
Գեղամա լեռները առաջինը դիմավորեցին մայրամուտը:
Ահա այս երկու` իրար հաջորդող նկարները արվել են նույն դիտակետից: Միևնույն ժամանակ:
Արևմուտք` Գեղամա լեռներ, Արևելք` Սելիմ:
Վերելքի յուրաքանչոյւր մետրը նոր տեսարանով է ներկայանում:
Ահա և գագաթը, որի պսակը խորհրդավոր Ս. Հարություն վերականգնված եկեղեցին է:
...իսկ թագը` խառնարանի մեջ անձրևաջրերից և ձնհալից գոյացած այս կախարդական լճակն է...
ՀԱՅԱՍՏԱՆ
Ս. Հարություն
"...Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան…"
Տապանաքարերը հնամյա:
Ակն այս լճակի արտացոլում է հրաշքը արարի:
Սուրբ Հարություն եկեղեցու խորանը:
Լեռներում գույների շքահանդես է:
Ծովինար թերակղզին Արմաղանի գագաթից:
Ներքևում Մարտունի քաղաքն է:
Երկինք, ծով, լեռներ:
Ահա ՆԱ:
"Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, Արևի պես կվառվես դու, երկիր իմ վառման...":
Լեռներն ու ամպերը անջատեց իրարից, գնահատեց մեր համառությունը և ցույց տվեց իր Աստվածային գագաթը: Բա, որ ասում էի տեսել եմ:
(այդ պահին մենք ուրախությունից միայն բղավում էինք, իսկ ճստիկները Թունջբոյաջյանի "Արարատ" երգն էին երգգում :) ):
Սուրբ Հարությունը լուռ ուղեկցում է Արեգակին:
Վերջին հայացք վայրէջքից առաջ: Գույներ, գույներ:
Ափսոս, որ աստղը ֆոտոն չի ֆիքսել:
Մարտիրոս Սարյանի մոտիվներով:)
Ամպերից դեռ ժպտում է մեզ Նոյի հանգրվանը:
Ամպերի ու լեռների սիմֆոնիա:
"...Այստեղ նաիրյանն է նազում..."...
"...Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց.
Եւ ի վերայ նորա աթոռք են կարգեալ,
Եւ ի վերայ նորա՝
գահոյք ոսկեղէնք,
Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,
Եւ ի վերայ նորա՝ Որդի արքայի,
Եւ յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն,
Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն...
Առաջի նորա՝ մանկունք
գեղեցիկ, Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական,
Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և
քնար,
Որք երգէին զերգս՝ ասելով.
-Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր
յարութեան
Ածեալ են, ածեալ,
Զսայլիկն ածեալ են,
կացուցեալ.
Ի Մասեաց յաջ կողմանէն Զ
սայլիկն ածեալ են, կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն
այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն…"
"Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն… Վաղո՛ւց ելք է
փնտրում կուտակված մի կարոտ… Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբազված
եմ լինում առօրյա հոգսերով, ներսը, սրտիս
խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա…
Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած
պարտամուրհակ ծանրանում է սրտիս,
անողոք ուտում է սիրտս…
Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ, վաղեմի ծանոթի մի
նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի
մշուշից նայում է ինձ… Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս… Ասում է՝ չե՞ս ճանաչում…
Մոռացե՞լ ես, ասում է նա… Ու սահում է
էլի, թաղվում է օրերի մշուշում կորչում է
օրերում…
Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ…
Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից կանչում է նա… Ո՞վ է լսում… Ո՞վ էլ որ լսում է շա՞տ բան է հասկանում… Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը շա՞տ բան եմ հասկացել… Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում… Ինչո՞ւ է կանչում մտերիմ, կանչում անվերջ… Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ սրտով, սիրել նրան…"
Ահա այսպիսինն էր Արմաղանը: Նարեկացու, Չարենցի, Տերյանի, Հայաստանի ու իմ ընտանիքի հետ միասին:
Комментариев нет:
Отправить комментарий