вторник, 12 марта 2013 г.

Թուխ Մանուկ սրբավայրը եւ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին Արագածոտնի մարզի Շահումյան գյուղում










Թուխ Մանուկ սրբավայրը եւ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին Արագածոտնի մարզի Շահումյան գյուղում:
Իսկ ի­?նչ է նշանակում Թուխ Մանուկ: Մեծ եւ Փոքր Հայքի ողջ տարածքում տարբեր ժամանակներում ստեղծվել են Թուխ Մանուկ անունը կրող բազում սրբավայրեր` եկեղեցիներ, մատուռներ: Ըստ քրիստոնեական հանրագիտարանի` 

Համարվում
են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր: Կա տեսակետ, որ Թուխ մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները: Հայ իրականության մեջ երիտասարդաց միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում: Քրիստոնեությունը աշխատել է Թուխ մանուկի պաշտամունքը վերաիմաստավորել. օրինակ, XIII դարում Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի «Երիտասարդական եղբայրությանը» քրիստոնեական կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել: Թուխ մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից ՄանկանցՔառասուն Մանկանց և, ընդհանրապեսՄանկանց պաշտամունքի հետ:

Մի
վարկած էլ ես պատմեմ: Լսել եմ այս` Արագածոտնի մարզի Շահումյան գյուղի մի պապիկից: 
Մեր թվարկությունից առաջ է սկսվել: Ճշգրիտ ժամանակագրությունը պապիկը չկարողացավ հայտնել, բայց ինձ թվում է դա եղել է մ.թ. ա 3-րդ հազարամյակում, բուն հայկական ցեղերի միավորման ժամանակահատվածում:
Հեռավոր Հնդկաստանի առասպելաբանության համաձայն, այդ ժամանակներում է տեղի ունեցել աշխարհի մեծագույն ճակատամարտերից մեկը Կուրուի Որդիների ճակատամարտը, որից հետո մարդիկ ցրվել են աշխարհով մեկ` տանելով իրենց մշակույթը: Շատերը հասել են Հայաստան, բերելով իրենց` Վիշնու աստծու մարմնավորումներից մեկի` Քրշնայի պաշտամունքը: Պաշտամունքի անվան սանսկրիտից ուղիղ թարգմանությունը նշանակում է թուխ, եւ ունի մեկ այլ անուն էլ` Շյամասունդար, որը ուղիղ թարգմանությամբ նշանակում է Թուխ Մանուկ:
Հետո, առաքելական ժամանակներում, 5-7 դդ. նույն այս տեղանքում ձեւավորվում է հնդիկ քրիստոնյաների մի նոր համայնք, որոնք գալիս եւ շարունակում են նախնյաց ավանդույթը` պահպանելով այդ անունն արդեն իրական, առաքելական լույսի ներքո: