пятница, 20 ноября 2015 г.

"Թղթապանակը" մաքրելուց

Բարեկամ: Տարին այնքան արագ է անցնում, իրադարձությունները՝ խառը և տագնապալի... վազքի մեջ հիշեցի, որ այս տագնապալի տարում ունեցել ենք նաև եզակի ճամփորդություն: Եզակի, քանի որ Լոռվա ճամփեքը "տակնուվրա" ենք արել արդեն, բայց, մի նոր ուղի էլ գտանք, և բնականաբար, անկախ մեզնից՝ ճանապարհից  շեղվելու շնորհիվ:
Եվ հաճելի է, երբ "թղթապանակդ" մաքրելուց տեսնում ես այս ամենը: Սիրով կիսվում եմ Լոռվա հրաշք տեսարաններով:

Գյուլագարակի չքնաղ եղևնին, շագանակը և զանգակը...





Ագարակ: Սուրբ Աստվածածին եկեղեցի, 5-6 դդ.



Սյուներն 200 տարվա պատմություն ունեն, դեռ կանգուն են, ու էլի՝ եղևնի:







Կուրթան: Օդը... մեղմ քամին, արևի 36 աստիճանը հեչ են անում :)






Խասյաթա, ինչ ասես:)



Սա հավանաբար Ս. Ճգնավոր եկեղեցին է:






Ասում են, Լոռին վաղուուց նման շոգ չէր տեսել, դաշտերն էլ այսքան շուտ այս գույնը չէին ստացել: Սա դեռ օգոստոս է:



Այ, այստեղ մի բան պատմեմ: Այսինքն, Պողոսի կողմից: Ուրեմն, Պողոս դու Պողոս, ինքն իր.. մեզ էլ հետն է ... ասում է, ինչ ճամփա բռնում եմ, սխալ եմ դուրս գալիս: Ասում է, ու երբեք նույն ճամփով չի անցնում, ու այդպես շարունակ: Այս անգամ էլ, որոշեց չանցած ճամփով գնալ, մոլորվեց, մեքենան բերեց այստեղ կանգնեցրեց: Ու որպես արդարացում՝ վա?տ է, մի նայեք տեսեք ուր եմ ձեզ բերել: Ու նրա սիրված The Wrong Direction երգը լրիվ իր տեսակի մասին է, ճամփեզրին կամ (off road)՝ գեղեցիկը փառաբանելով:


Կուրթան:


Ահա եւ երկար փնտրված Օձունը:




Արևի ուղղությամբ:






Եվ Վերջապես՝ Սևան: Շուտով մայրամուտ է, բայց շոգ է,,,



...Եվ լողում է...