воскресенье, 4 сентября 2016 г.

Օգոստոսի 11-ը:

Մի օր, մեծ ու փոքրով որոշեցինք գնալ Սյունիք՝ Նավասարդի օրը, օգոստոսի 11: Այդ օրը Օրիոնի, մեզանում՝ Հայկի համաստեղության աստղերը ներկայանում են իրենց ողջ կատարելությամբ: Ահավասիկ, առաջին նկարում նշմարվում են 3 հիմնական աստղերը, որոնք շարվում են մեկը մյուսի հետևից՝ մի գծի վրա:

Լուսինը Քարահունջի աստղադիտարանից:

Առանց դիտակի շատ բան չէինք տեսնի:

Բագրատունյաց Հայաստանի սիմվոլը, Սիսիանի պատմության թանգարանի բակում:

Հնամյա խոյերը մեզ շատ բան են հաղորդում:





Ժայռապատկերներ







Նախաքրիստոնեական Հայաստանի տաճարների հիմքերը պատմում են բնապաշտ նախապապերի տաճարների մասին: Ամենայն հավանականությամբ, սյունի հիմքը եղել է Վահագնի՝ քառանկյուն և Անահիտի՝ շրջան տաճարի մաս: 


Հայ վարպետները միջնադարում շռայլորեն օգտվել են նախաքրիստոնեական սիմվոլներից, որոնք նոր շունչ ու փայլ են ստացել խաչքարերում:


Ահավասիկ, 8-թևանի ծաղիկը Տիր՝ գիտություն, իմաստություն սիմվոլն է, 8-թև խաչը արքայական խորհրդանիշ՝ Միհրականության, և ապա՝ 6-թևանի ծաղիկը՝ Անահիտի՝ մայրության խորհրդանիշ:

Խոյի կողքին պատկերված է առյուծի և ցուլի մենամարտը. Տիեզերքի արարման դիցաբանական խորհուրդը մեզ է հասել անհիշելի ժամանակներից:

Սիսիանի այս չքնաղ եկեղեցին 7 դ եկեղեցի է, որը Հռիփսիմեի չքնաղ տաճարից հին է: Այն ունի նախաքրիստոնեական հետքեր, ինչպես նաև քաղքեդոնական, և ապա՝ առաքելական: Ահավասիկ.

Նախաքրիստոնեկանա տաճարաշինությունում տարածված բարձր հիմքը:

Անահիտի տաճարի նախշերի անավարտ շարքը:




 Պտղաբերության նախաքրիստոնեական հետքեր:
Անահիտի խորհրդանիշը՝ 6-թև ծաղիկը:


Քաղքեդոնական տաճարներում տարածված ոճը՝ լուսավոր սրահներն են եղել, որը առաքելականության օրոք այսպիսի տեսք է ստացել:

Պատմական անցքերի, ոճերի, արժեհամակարգերի անզուգական կրողը՝ Սիսիանի անկրկնելի եկեղեցին:


Նավասարդ:

Комментариев нет:

Отправить комментарий